ԱԺ նիստում Գլխավոր դատախազության 2024 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր հերթին պատասխանեց իշխանական պատգամավորների՝ ընդդիմության և նրանց ներկայացրած քաղաքական ուժերի առաջնորդների հասցեին հնչեցրած մեղադրանքներին։ «Բերեք գնահատենք՝ ո՞րն է ավելի արդար պահանջ՝ օրենսդրական նախաձեռնություն անե՞լը, թե՞ արդարադատության ֆունկցիան վերցնելը, ինձ թվում է՝ օրենսդրական նախաձեռնություն անելը: Մոնումենտում հայտնի Հովիկ Աբրահամյանի առանձնատունը …

