«ՀՀ-ն ձեր համար դմակ է եղել, դուք էլ՝ դանակ, ինչքան կարողացել եք՝ կտրել եք»․ Կոնջորյանը՝ Մինասյանին

Լուրեր

19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
Բոլորը

«Մանտրայի պես, որ ամեն անգամ կրկնում եք՝ սպանե՛ց մեր իղձերը, հանձնե՛ց, ուրացա՛վ, ձեզ պետք է մանտրա-քարտեր տպենք և բաժանենք բոլորիդ, որ հանկարծ չմոռանաք: Կարո՞ղ է սպանել ենք ծայրագավառապետ լինելու Ձեր իղձերը»,- այս մասին ԱԺ-ում Գլխավոր դատախազության տարեկան հաշվետվության զեկույցի ժամանակ ընդդիմադիրների ելույթներին արձագանքելով՝ հայտարարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Խորհրդարանական ընդդիմությունը և ձեր շրջապատող հանրույթն ատելության մարտագլխիկներ են, որոնք ամենօրյա ռեժիմով հարձակվում են ՀՀ-ի դեմ: Դուք ցանկացած դրական օրակարգի դեմ կռիվ եք տալիս: Ձեզանից որևէ մեկը դատապարտե՞լ է Վահագն Ալեքսանյանի մայրիկի վրա քստմնելի հարձակումը, ձեր տերտերը տեսել եք՝ ինչ ցինիկ պահվածք է ցուցաբերել Ալեքսանյանի մայրիկի նկատմամբ տեղի ունեցած այդ վարքագծի նկատմամբ, դատապարտե՞լ եք դա: Մեր ընդդիմությունն ագրեսիվ պայքար է մղում նաև նոր, հաջողված ռեֆորմների նկատմամբ, հատկապես ագրեսիվ են պարեկների նկատմամբ: Ամենամեծ խավարամտության արշավանքն Ակադեմիական քաղաքի դեմ է, հասկանում են, որ դրա վերջնանպատակը խավարամտությունը ջնջելն է լինելու, դրա համար են պայքարում: Դուք այսահարվում եք ցանկացած դրական օրակարգից: Մի ասացվածք կա, ասում է՝ աշխարհը դմակ, մարդը՝ դանակ։ Ձեզ համար ՀՀ-ն մեծ դմակ է եղել, դուք էլ դանակ եք եղել, այդ դմակն ինչքան կարացել՝ կտրել եք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։