Հայաստանի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփել է երևանյան ԵԱ-ն

Լուրեր

09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Բոլորը

Հայաստանի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը Եվրոպայի առաջնությունում ընտրանու երկու բրոնզե մեդալը համարում է երկար տարիների աշխատանքի արդյունք:

«Մենք իսկապես պատմական արդյունք գրանցեցինք Եվրոպայի այս առաջնությունում, որը կայացավ Երևանում: Մինչ այս մեզ երբեք չի հաջողվել մեդալակիր դառնալ մեծահասակների առաջնություններում: Ուրախ ենք, որ ընդունեցինք Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը և այս մեդալները մեծ ու երկար տարիների աշխատանքի արդյունք են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սերյոժա Մակարյանը:

Վերջինս շեշտեց, որ Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախաձեռնությամբ  մինչև ԵԱ-ն թիմը երեք խոշոր ուսումնամարզական հավաք է անցկացրել:

«Մեզ համար հրաշալի կլիներ, եթե չեմպիոն ունենայինք Երևանում կայացած մրցաշարում, բայց ուրախ են այս արդյունքով: Հիմա ֆեդերացիան հստակ քայլերով առաջ է գնում»,-առանձնացրեց նա:

Խոսելով երկու բրոնզե մեդալակիրների մասին` Մակարյանն ընդգծեց, որ թե Գոռ Ներսիսյանը և թե Յուրա Զալյանը մեծ ներուժ ունեն:

Երևանում մայիսի 7-11 կայացավ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ Հայաստանը երկու մեդալ նվաճեց: Բրոնզե մեդալակիրներ դարձան Գոռ Ներսիսյանն ու Յուրա Զալյանը: