Ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացու, որոնք կռվել են ռուսական բանակում։ Դեպքը տեղի է ունեցել Դոնեցկի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Զելենսկին նշել է, որ ուկրաինական կողմն ունի այդ գերիների փաստաթղթերը, բանկային քարտերը և անձնական տվյալները։ «Տեղեկություններ կան, որ օկուպանտների զինվորական ստորաբաժանումներում Չինաստանի քաղաքացիների թիվը զգալիորեն ավելին …

