Ադրբեջանի բանակում, 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն, մարտավարական զորավարժություններ են անցկացվել նոր օպերատիվ հայեցակարգի կիրառմամբ՝ հաշվի առնելով ժամանակակից մարտական մեթոդները և հարմարեցված մարտական իրական պայմաններին։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների ընթացքին հետևել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Հասանովին զեկուցվել է, որ զորավարժություններին ներգրավված տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերն իրականացնում են տարածքի հետախուզում և …

