Ադրբեջանում 2024 թվականին զոհվել է 51 զինծառայող, 2025-ի առաջին հինգ ամիսներին` 14 զինծառայող

Լուրեր

07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
Բոլորը

Ադրբեջանում 2024 թվականին զոհվել է 51 զինծառայող, մինչդեռ 2025 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում՝ 14 զինծառայող։ Ադրբեջանական Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտի համաձայն՝ բոլորը ոչ մարտական ​​զոհեր են։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականին 2 զինծառայող մահացել է ավտովթարներից, 2-ը՝ տարբեր վթարներից (ձնահոսքերից), 4-ը՝ տարբեր հիվանդություններից, 4-ը՝ ինքնասպանությունից, 1-ը՝ ականի պայթյունից և 1-ը՝ անհայտ պատճառով։

Զոհվածներից 11-ը Պաշտպանության նախարարության զինծառայողներ են, 2-ը Պետական ​​սահմանապահ ծառայությունից են և 1-ը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականին տարբեր պատճառներով վիրավորվել է առնվազն 4 զինծառայող։

Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտի ուսումնասիրության համաձայն՝ Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտը 2024 թվականին կորցրել է առնվազն 51 զինծառայողի։ Նրանցից 49-ը ոչ մարտական ​​կորուստներ են, իսկ 2-ը՝ զինծառայողներ, որոնք վիրավորվել են և երկար ժամանակ կոմայի մեջ են գտնվել 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ռազմական ագրեսիայից հետո։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել է 15 մարդ, 5-ը՝ տարբեր վթարներից, 12-ը՝ թունավորումներից և հիվանդություններից, 10-ը՝ ինքնասպանություններից, 2-ը՝ Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով, 4-ը՝ անօրինական գործողություններից, 2-ը՝ անփութությունից և 1-ը՝ անհայտ պատճառով։

Հաղորդվում է, որ 2024 թվականին տարբեր պատճառներով վիրավորվել կամ առնվազն 20 զինծառայող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի