Ալեքսիս Օհանյանը գնել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի կանանց թիմի 10% բաժնեմասը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Reddit» սոցցանցի համահիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Սուպերլիգայի չեմպիոն «Չելսիի» կանանց ֆուտբոլային թիմի բաժնետոմսերի մոտ 10%-ը։ Նա հաստատել է սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրություններն այն մասին, որ լոնդոնյան ակումբի իր բաժնեմասի համար վճարել է 20 միլիոն ֆունտ (26,52 միլիոն դոլար):

«Ես նախկինում էլ մեծ խաղադրույքներ եմ կատարել կանանց սպորտում, և կրկին դա անում եմ։ Հպարտությամբ եմ հայտարարում, որ միանում եմ  ChelseaFCW-ին՝ որպես ներդրող և տնօրենների խորհրդի անդամ։ Ես մեծ պատիվ եմ համարում հնարավորություն ունենալ օգնելու այս պաշտամունքային ակումբին՝ դառնալ Ամերիկայի սիրելի BarclaysWSL թիմը և շատ-շատ ուրիշների»,- նշել է Օհանյանը։

Ալեքսիս Օհանյանը նախկինում եղել է «Էյնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերը, որը նա մեծ շուքով հիմնադրել է 2020 թվականին, նախքան այն վաճառելը 2024 թվականին՝ 250 միլիոն դոլարով։

Նա նաև հիմնադրել է «Աթլոս Նյու Յորք»-ը՝ միայն կանանց համար նախատեսված թեթև ատլետիկայի մրցաշար, որի բացման միջոցառումը տեղի է ունեցել սեպտեմբերին, և որի հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է 60,000 դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի