Իրանը պատրաստ է որոշակի պայմաններով, տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց միջուկային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իրանը պատրաստ է որոշակի պայմաններով միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց։ Այս մասին NBC News-ին ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին՝ այաթոլլահ Ալի Խամենեիի քաղաքական, ռազմական և միջուկային հարցերով բարձրաստիճան խորհրդականը՝ Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը հրապարակավ խոսել է ընթացիկ քննարկումների մասին։

Նա ասել է, որ Իրանը կպարտավորվի երբեք չստեղծել միջուկային զենք, ազատվել բարձր հարստացված ուրանի իր պաշարներից, որոնք կարող են զենքի վերածվել, կհամաձայնվի ուրանը հարստացնել միայն քաղաքացիական օգտագործման համար անհրաժեշտ ցածր մակարդակներով և թույլ կտա միջազգային տեսուչներին վերահսկել գործընթացը՝ Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացման դիմաց։

Հարցին՝ արդյո՞ք Իրանը կհամաձայնվի այսօր համաձայնագիր ստորագրել, եթե այդ պայմանները բավարարվեն, Շամխանին պատասխանել է. «Այո»։

Նրա մեկնաբանությունները, կարծես, Իրանի՝ գերագույն առաջնորդի մերձավոր շրջապատից ակնկալիքների և համաձայնության հասնելու պատրաստակամության մասին մինչ այժմ արված ամենաակնհայտ հրապարակային հայտարարությունն են։ Իրանի գերագույն առաջնորդին է պատկանում ազգային անվտանգության բոլոր հարցերի վերջնական լուծումը։

«Դա դեռ հնարավոր է։ Եթե ամերիկացիները գործեն այնպես, ինչպես ասում են, մենք անպայման կարող ենք ավելի լավ հարաբերություններ ունենալ»,- ասել է  Շամխանին՝ հավելելով, որ «դա կարող է հանգեցնել ավելի լավ իրավիճակի մոտ ապագայում»։

Շամխանին NBC News-ին հարցազրույց է տվել ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թրամփը Իրանին «ձիթենու ճյուղ» է առաջարկել, որը զուգորդվել է  տնտեսական պատժամիջոցների սպառնալիքներով, եթե Իրանը չընդունի իր միջուկային ծրագիրը սահմանափակելու համաձայնագիրը։

Միաժամանակ, Շամխանին հիասթափություն է հայտնել Թրամփի տոնի և շարունակական սպառնալիքների վերաբերյալ։

«Նա խոսում է «ձիթենու ճյուղի» մասին, որը մենք չենք տեսել։ Այն ամբողջությամբ փշալար է»,- ասել է նա։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք մշակել։ Մինչդեռ, Իրանը միշտ հերքել է, որ ձգտում է դա անել, իսկ ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության մարմինը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, հայտարարում է, որ Թեհրանը բավականաչափ հարստացրել է ուրանը, որը մոտ է զենքի համար նախատեսված որակին, որպեսզի կարողանա պատրաստել վեց միջուկային ռումբ։

ԱՄՆ-ն և Իրանը շաբաթներ շարունակ բանակցություններ են վարում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, իսկ Թրամփի Մերձավոր Արևելքի դեսպան Սթիվ Ուիթկոֆը Օմանի մայրաքաղաք Մասկատում կայացած վերջին փուլն անվանել է «խրախուսական»։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, մինչդեռ, բանակցություններն անվանել է «դժվար, բայց օգտակար»։

«Հարստացումն այն հարցն է, որից Իրանը չի հրաժարվի, և դրա շուրջ փոխզիջման տեղ չկա։ Այնուամենայնիվ, դրա չափերը, մակարդակները կամ քանակները կարող են որոշ ժամանակով փոխվել՝ վստահության ամրապնդման համար»,- նշել էր նա։

Հարցազրույցում Շամխանին նաև մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է փորձել խափանել գործընթացը Վաշինգտոնում անուղղակի լոբբինգի միջոցով։

«Եթե ամերիկացիները վերացնեն նրա էֆեկտը, նրանք կարող են հեշտությամբ ստորագրել գործարքը»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, կան նշաններ, որ Թրամփը կարող է հեռանալ Նեթանյահուից։ NBC News-ը նախկինում հաղորդել էր, որ երկու առաջնորդները գնալով ավելի ու ավելի շատ տարաձայնություններ եբ ունենում տարածաշրջանում, այդ թվում՝ Իրանում առկա խնդիրները լուծելու ռազմավարությունների շուրջ։ Աղբյուրները նշել են, որ մինչ Նեթանյահուն աջակցում էր Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական գործողություններին, Թրամփը սկսել է հնարավորություն տեսնել վերացնելու Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու սպառնալիքը՝ կառավարության հետ համաձայնագիր կնքելով։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ NYT-ը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր, որ Իրանն առաջարկել է ստեղծել ուրանի հարստացման համատեղ ձեռնարկություն արաբական երկրների և ամերիկյան ներդրումների հետ՝ որպես այլընտրանք Վաշինգտոնի՝ իր միջուկային ծրագիրը կրճատելու պահանջին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի