Փեզեշքիանը կտրուկ է արձագանքել Թրամփի հակաիրանական արտահայտություններին, իսկ ԱՄՆ-ն Թեհրանին միջուկային գործարքի առաջարկ է ներկայացրել

Լուրեր

18.02.2026 | 16:22
Մայրաքաղաքում փոսալցում իրականացնող ընկերություններից մեկը փոխկապակցված է Ռոբերտ Քոչարյանի հետ
18.02.2026 | 16:11
Յոհանես Կլեբոն՝ 10-ակի օլիմպիական չեմպիոն
18.02.2026 | 16:06
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը Թրամփին կոչ է արել կատարել հայ գերիներին ազատելու հրապարակային խոստումը
18.02.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է ՀՀԿ-ական Կարեն Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
18.02.2026 | 15:55
ՄԱԿ-ի ավելի քան 80 անդամ երկրներ դատապարտել են Իսրայելի՝ Արևմտյան ափին ընդլայնվելու ծրագրերը
18.02.2026 | 15:37
Զախարովան՝ երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը երրորդ երկրի կողմից գնելու՝ Փաշինյանի առաջարկի մասին
18.02.2026 | 15:26
Ֆորմուլա-1․ Թիմերի կազմերը նոր մրցաշրջանում
18.02.2026 | 15:18
Տիգրան Բասեղյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
18.02.2026 | 15:14
Օնլայն տաքսու վարորդների պահանջագիր-ստորագրահավաքը․ ՈՒՂԻՂ
18.02.2026 | 15:09
Ժնևում ավարտվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը. Մեդինսկին դրանք «ծանր, բայց գործնական» է որակել
18.02.2026 | 15:00
Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը // «ՀայաՔվե»-ն կմասնակցի ԱԺ ընտրություններին․ ԼՈՒՐԵՐ
18.02.2026 | 14:47
Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը վաղը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
18.02.2026 | 14:35
Շունը հայտնվել է օլիմպիական մրցուղում ու հատել եզրագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 14:26
Արցախում ականի վրա ադրբեջանցի սակրավոր է պայթել
18.02.2026 | 14:15
ՀՀ-ն պետք է բացառի ՌԴ միջնորդությամբ քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց հանձնելու պահանջների կատարումը․ ՀՔԱՎ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Թեհրանի դեմ վերջերս արված արտահայտությունների համար։ Նա ասել է, որ վերջին 47 տարիների ընթացքում Իսլամական Հանրապետությունը խաթարելու ջանքերը չեն կարողացել նվազեցնել իրանական ազգի վճռականությունն ու դիմադրողականությունը, գրում է Mehr-ը։

Քերմանշահ նահանգ կատարած առաջին նահանգային այցի ժամանակ նախագահն ընդգծել է Իրանի ժողովրդի վրա տասնամյակներ շարունակ գործադրված ճնշումները։ Փեզեշքիանն ասել է, որ 47 տարի շարունակ հակառակորդները փորձել են խաթարել Իրանի Իսլամական Հանրապետությունը և նրա ժողովրդին, սակայն նրանք ո՛չ հաջողության են հասել, ո՛չ էլ կհասնեն, քանի որ Իրանի առջև ծառացած սպառնալիքները չեն կարող թուլացնել ազգի վճռականությունը։

Տեղի մտավորականների և մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանը շեշտել է, որ անկախ մյուս կողմերի խաղաղության մտադրություններից՝ Իրանի ժողովուրդը կբարձրանա երկիրը զարգացնելու համար։

Նա քննադատել է ԱՄՆ նախագահի մեկնաբանությունները, ասել, որ Թրամփն արտահայտություններ է արել, որոնք բացահայտում են նրա խորը թյուրըմբռնումը Իրանի ժողովրդի մասին, քանի որ նա չի ճանաչում իրանցիների պատիվը, քաջությունը, համբերությունը և զոհաբերությունները։

Փեզեշքիանը մարտահրավեր է նետել Իրանի դեմ քարոզչությանը՝ նշելով, որ խնդիրն արմատավորված է պատժամիջոցներ և տնտեսական ահաբեկչություն կիրառող կամ պատերազմի ու ավերածություններ քարոզող քաղաքականության մեջ։ Իրանցի գիտնականների սպանությունների վերաբերյալ նա նշել է, որ իրանցիները չեն իրականացրել այդ հարձակումները։ Իրանի դեմ միջազգային դավադրությունների վերաբերյալ էլ Փեզեշքիանն ասել է, որ հակառակորդների հիմնական նպատակը Իրանի ներսում անհամաձայնություն սերմանելն է։ Նա հավելել է՝ «ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները միավորել են իրենց ռեսուրսները՝ այս երկիրը խաթարելու համար, բայց նրանք չեն հասկանում, որ Իրանը քաջարի մարդկանց երկիր է և չի կարող պարտվելվ։

Նախօրեին ելույթ ունենալով Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի համաժողովում՝ Թրամփը կրկին բարձրաձայնել էր այն պայմանները, որոնցով նա պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ. Թեհրանը պետք է դադարեցնի ահաբեկչության հովանավորությունը, դադարեցնի  արյունալի պատերազմները պրոքսիների ձեռքով և ընդմիշտ հրաժարվի միջուկային զենքից»։

Բացի այդ, հաղորդվում է, որ Թրամփի վարչակազմն Իրանին միջուկային համաձայնագրի առաջարկ է ներկայացրել կիրակի օրը կայացած բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում։ Այս մասին Axios-ին հայտնել են ամերիկացի մի պաշտոնյա ու երկու այլ աղբյուրներ։

Ապրիլի սկզբին միջուկային բանակցությունների մեկնարկից ի վեր Սպիտակ տան դեսպան Սթիվ Ուիթկոֆը գրավոր առաջարկ է ներկայացրել իրանցիներին։

Աղբյուրն ասել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին առաջարկը տարել է Թեհրան՝ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի, նախագահ Մասուդ Փեզեշքիանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցությունների համար։

Երեքշաբթի Սաուդյան Արաբիայում նախագահ Թրամփը հայտարարել էր, որ իրանցիներին «ձիթենու ճյուղ» է նվիրել, սակայն ընդգծել, որ «դա հավերժական առաջարկ չէ, հիմա ժամանակն է, որ նրանք ընտրեն»։

Աղբյուրը նշել է, որ բանակցությունների առաջին փուլի ժամանակ Արաղչին Ուիթկոֆին տվել է գրավոր փաստաթուղթ՝ մի քանի իրանական առաջարկներով։ Վերջինն Արաղչիին ասել է, որ դրա համար դեռ շատ վաղ է, և նա նախ ցանկանում է հարաբերություններ կառուցել։

Ապրիլի վերջին բանակցությունների երրորդ փուլի ժամանակ Արաղչին Ուիթկոֆին տվել է թարմացված փաստաթուղթ՝ միջուկային համաձայնագրի վերաբերյալ իրանական գաղափարներով։ Այս անգամ նա  վերցրել է փաստաթուղթը։ ԱՄՆ փորձագետների խումբն ուսումնասիրել է այն և իրանցիներին ուղարկել հարցերի ու պարզաբանումների խնդրանքի ցանկ։ Երկու աղբյուրի փոխանցմամբ՝ իրանցիները պատասխանել են և ավելացրել իրենց սեփական հարցերը։

Միևնույն ժամանակ, Ուիթկոֆը և նրա թիմը պատրաստել են ԱՄՆ առաջարկ, որում շարադրված են Թրամփի վարչակազմի պարամետրերը Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի և մոնիթորինգի ու ստուգման պահանջները։

Դեռևս հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունների նոր փուլը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի