Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ռազմական դաշինք չէ երկու երկրների միջև, երեքշաբթի ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է Ինտերֆաքսը։ «Ցանկանում եմ ընդգծել, որ համաձայնագրի կնքումը չի նշանակում Իրանի հետ ռազմական դաշինքի ստեղծում և չի նախատեսում միմյանց ռազմական օգնություն տրամադրում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պետդումայում՝ Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի վավերացման ժամանակ։ …

