Բաքվում ընթացող Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում «տուժողներ» են ցուցմունքներ տալիս

Լուրեր

07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Բաքվում այսօր շարունակվող Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով նիստում կրկին, այսպես կոչված,  «տուժողներ» են ցուցմունքներ տալիս։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «տուժող» Քերիմ Նովրուզովն ասել է, թե, իբր, «հայկական բանակը 1991 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին չորս անգամ հարձակվել է Մարտակերտի շրջանի Բաշ Գյունեյպե գյուղի վրա, որի արդյունքում զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Գոշուն Աբդուլլաևը, Համզա Ալեքբերովը և այլ գյուղացիներ»։

Իր ցուցմունքներում Նովրուզովը նշել է, թե «հայկական բանակի վերջին լայնածավալ հարձակումը տեղի է ունեցել 1992 թվականի մարտի 12-ին»։

«Հինգ գյուղերի, այդ թվում՝ մեր Բաշ Գյունեյպե գյուղի վրա հարձակումներ են իրականացվել։ Նրանք ամբողջությամբ շրջապատել են գյուղը՝ կրակելով տանկերից և ծանր հրետանուց։ Նրանք ունեին զգալի ռազմական ուժեր, զինված էին ավտոմատ հրացաններով, գնդացիրներով և դիպուկահար հրացաններով։ Հայրս զոհվել է մարտում 1992 թվականի մարտի 12-ին՝ իր ընկերների հետ միասին։ Չնայած բանակցություններ են վարվել Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ, հայկական կողմը հրաժարվել է հանձնել հորս և մյուս զոհերի մարմինները»,- հայտարարել է Նովրուզովը։

Հավելենք, որ դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի