«Ո՞վ ա սրա տերը» կամ «լուսավոր» կորուստ պետբյուջեից․ ինչքան է կազմում կառավարության հոսանքի ծախսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.03.2026 | 14:44
Ջեյմս Հարդենն ամենաարդյունավետ հանդիպումն է անցկացրել «Քլիվլենդում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 14:33
Իսրայելում զինծառայող է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով
20.03.2026 | 14:24
«Արմավիր» ՔԿՀ-ում 39 տարեկան կալանավոր է փորձել կախվել. նա հացադուլի մեջ է
20.03.2026 | 14:20
Ինչ փոշենման նյութ է բաժանվել Մխչյանի դպրոցի երեխաներին. նախարարն ասում է` թմրանյութ չի եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 14:13
Սամվել Կարապետյանը թող պարզաբանի` մի գերդաստան չծառայած է, որդիներով, թոռներով. Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 14:08
ԱԱԾ տնօրենի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.03.2026 | 14:08
Տեղեկություն կա` երեխայի հոր հետ ապրող կինը մասնակցել է ծեծին. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 14:00
«1 տարվա մեջ 3 ոստիկանապետի փոփոխություն ենք տեսել․ եթե ամեն ինչ էսքան լավ ա, բա ինչի՞ ա էսքան վատ»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 13:51
Դատախազության պետշահերի հայցը՝ «Դիլիջան» ազգային պարկի կողմից կառուցապատման իրավունքով տրամադրված 5 հողամասերի վերաբերյալ, ընդունվել է դատարանի վարույթ
20.03.2026 | 13:42
12 սպանության նախապատրաստություն ենք բացահայտել․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 13:37
Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.03.2026 | 13:34
Ինչո՞ւ ինձ չէիք ասել Փերլ Հարբորի մասին. Թրամփը զարմացրել է Ճապոնիայի վարչապետին․ AFP
20.03.2026 | 13:25
Քննչական կոմիտեից  590 հազ․ դոլար հափշտակելու գործով Գոռ Թադևոսյանն ու Էդգար Գրիգորյանը դատապարտվել են 4 տարի ազատազրկման
20.03.2026 | 13:20
Կարպինը հայտնել է՝ ինչու Արսեն Զախարյանին չի հրավիրել Ռուսաստանի հավաքական
20.03.2026 | 13:16
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը զոհվել է հարվածի հետևանքով
Բոլորը

2024-ի տարեվերջին Փաշինյանը զարմացել էր՝ ինչո՞ւ են Կառավարության շենքի դատարկ սրահներում լույսերը միացված։ Փաշինյանի այդ արձանագրումից հարց է ծագում՝ Կառավարությունում ո՞վ է հաշվում սպառված հոսանքի ծավալները, որքա՞ն գումար է ծախսվում բյուջեից, ո՞վ է պատասխանատու վատնումների համար։

Factor TV-ն հարցում է ուղարկել Կառավարություն՝ պարզելու, թե վերջին տասը տարիներին որքան գումար է ծախսվել կառավարական շենքերի էլեկտրաէներգիայի վարձավճարի վրա։ Կառավարությունը վարձավճարների թվերը տրամադրել է 2020 թվականից սկսված՝ նշելով, որ դրան նախորդող տարեթվերի տվյալները սահմանված կարգով արխիվացվել են՝ վաղեմության ժամկետը լրացած լինելու պատճառով։

Այսպիսով՝

2020 թվականին վարչապետի աշխատակազմի կողմից զբաղեցրած վարչական շենքերի օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց վարձավճարը կազմել է 74 006 000 դրամ,

2021-ին՝  92,615,800 դրամ,

2022-ին՝ 105,101,000 դրամ,

2023-ին՝ 103,079,800 դրամ,

2024-ին՝ 101,635,000 դրամ,

2025 թվականի մարտ ամիսը ներառյալ՝ էլեկտրաէներգիայի դիմաց վարձավճարը կազմել է 18,804,550 դրամ:

Կառավարությունից հետաքրքրվել ենք, թե ինչո՞վ է պայմանավորված 2024-ին, 2020 թվականի համեմատ, էներգիայի ծախսի ավելի քան 27 միլիոն դրամով աճը։ Կառույցից պարզաբանել են, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ 2020-ին վարչապետի աշխատակազմը մասնակիորեն անցում է կատարել հեռավար աշխատանքի ռեժիմի, ինչով պայմանավորված՝ այդ տարում էլեկտրաէներգիայի համեմատաբար ցածր ծախս է գրանցվել։

Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ վարչական շենքերում օգտագործված էլեկտրաէներգիայի հարկային հաշիվները դուրս են գրվում մեկ թվով, այդ պատճառով հնարավոր չէ առանձնացնել սպառված ջեռուցման, լուսավորության և շենքերում առկա այլ սարքերի օգտագործման համար վճարված գումարները:

Էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ թեև ներկայում էներգախնայությանն առնչվող ծրագրեր են իրականացվում թե՛ բնակելի շենքերի, թե՛ հանրային նշականության շենքեր համար, սակայն նման հարցերը պետք է համալիր լուծվեն։

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և ՀՀ Կառավարությունը 2024-ին ձեռնարկել են կառավարական առաջին շենքի էներգետիկ աուդիտի իրականացման գործընթաց, որի ընթացքում կատարվել են նախորդ տարիների ընթացքում գազի, էլեկտրաէներգիայի, ջրի և ամսական սպառման վերաբերյալ տվյալների հավաքագրում ու վերլուծություն, ներկայացվել են էներգախնայող սպառմանն ուղղված առաջարկներ:

Աուդիտի արդյունքների հիման վրա առաջարկները ներկայացվել են մարտին և էներգախնայողության վերաբերյալ տվյալներ դեռևս առկա չեն։ Էներգետիկ աուդիտի առկայության բացակայությունը հաճախ բերում է սխալ կառավարման՝ ընդգծում է էներգետիկ անվտանգության փորձագետը։

Կառավարությունը 2021 թվականին ընդունել է ՀՀ էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր։ Դրանով նախատեսվում է վերականգնվող էներգիայի ավելի հավակնոտ զարգացման և Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի հետագա երկարաձգման հասնել մինչև 2040 թվականը։ Վարչապետի աշխատակազմից էլ հայտնում են, որ ապրիլի 1-ից պայմանագիր է կնքվել ՀՀ շուկայում գործող էլեկտրաէներգիայի այլընտրանքային մատակարարի հետ՝ տնտեսապես առավել շահավետ պայմաններով էլեկտրաէներգիայի սպառումն իրականացնելու նպատակով։

Եթե դիտարկենք Կառավարության շենքի ջահերից մեկը, ապա յուրաքանչյուր լամպ պայմանականորեն կարող է ունենալ 20 վատտ հզորություն, միացված մնալու դեպքում կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 9-ը 5 տարում կսպառի մոտ 200 հազար դրամի էլեկտրաէներգիա։ Քանի՞ այսպիսի ջահ կա կառավարական շենքերում և այլ գերատեսչություններում, ո՞վ է հետևում, որ դրանք միացվեն և անջատվեն ըստ անհրաժեշտության, քանի՞ միլիոնի էլեկտրաէներգիա է վատնվում բյուջեի միջոցներից․ այս հարցերի պատասխանները Կառավարությունում, փաստացի, չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան