«Հայփոստի» շենքն ու հարակից շինությունները կքանդվեն․ նախագիծն ավագանու նիստի օրակարգում է

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոցում գործող «Հայփոստի» շենքն ու հարակից 13 հազար 200 քառ/մետր մակերեսով տարածքի բոլոր շինությունները կքանդվեն։ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ն նախագիծը ներկայացրել է Երևանի ավագանու համաձայնեցմանը։ Որոշման նախագիծն ընդգրկված է ավագանու մայիսի 20-ի հերթական նիստում՝ չզեկուցվող ընթացակարգով։

«Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ. 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց հ. 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման նախատեսվող գործունեության վերաբերյալ ս.թ. ապրիլի 16-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում օրենքով սահմանված կարգով տեղի է ունեցել առաջին հանրային լսումը: Համայնքի կողմից ապահովել է համայնքի ներկայացուցչի մասնակցությունը: Շահագրգիռ հանրության կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել»,- ասված է նախագծում։

Նշենք, որ «Հայփոստի» շենքի տեղում Համաշխարհային առևտրի կենտրոն է կառուցվելու՝ չորս աստղանի հյուրանոց, կոնֆերանս դահլիճներ, համերգասրահ, ցուցասրահներ, գործարար կենտրոն և այլն։ Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցապատողը «Ռենշին» ընկերությունն է, հայտարարվում է 210 մլն դոլարի ներդրման մասին։

 

Արփի Հակոբյան