Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ: 9 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանն ունեն 6.5 միավոր և կիսում են 3-9-րդ հորիզոնականները: Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային …

