Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում

Լուրեր

08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«Արագածոտնի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Գրիգորյանը, մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները։

Քննչական կոմիտեի նախագահը շրջայց է կատարել մարզային քննչական վարչության վարչական շենքում՝ ծանոթանալով քննիչների աշխատանքային պայմաններին:

Կարեն Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արագածոտնի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները։

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 2628 քրեական վարույթ, որից 559-ը փոխանցվել է 2023 թվականից։

Քննված 2628 քրեական վարույթից լուծվել է 2105 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ է ունեցել 1615-ը, որից 645-ը՝ 655 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, իսկ 1-ը եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 969-ը կարճվել է, որից 807-ը՝ ռեաբիլիտացնող, 162-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 189-ը միացվել է, այլ մարմին ուղարկվել է 52-ը։

2024 թվականի ընթացքում մարզային քննչական վարչությունում քննիչի միջին ծանրաբեռնվածությունը եղել է 162 քրեական վարույթ։
Հաշվետու ժամանակահատվածում մարզային քննչական վարչությունում զգալիորեն աճել է արտադրողականությունն ավարտված վարույթներով՝ կազմելով 61.5%։ 3%-ով աճել է արտադրողականությունը ընթացքը որոշված քրեական վարույթներով՝ կազմելով 80.1%, իսկ դատարան ուղարկված վարույթներով արձանագրվել է 5.7%-ով աճ։

2024 թվականի ընթացքում Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 2217 հաղորդում, որից 1923-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 13 քրեական վարույթ, որից 3-ը կարճվել է, 5-ը՝ միացվել, 5-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս: Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 31 քրեական վարույթ, որից 3-ը՝ ուղարկվել է դատարան, 9-ը կարճվել է, 1-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 2-ն ուղարկվել է այլ մարմին, 1 քրեական վարույթ միացվել է, 15-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 12 քրեական վարույթ, որից 1-ով մաս է անջատվել և ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է ռեաբիլիտացնող հիմքով, 2-ը հաշվառվել է որպես քննչական և վարութային գործողությունները կատարված, սակայն հանցանք կատարած անձը չբացահայտված, 1-ով կասեցվել է հանրային քրեական հետապնդման ժամկետը՝ անձի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով, 1-ն ուղարկվել է այլ մարմին, 6-ը փոխանցվել է 2025 թվականի առաջին կիսամյակ։

2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ առկա է եղել 1 տարուց ավելի ժամկետով քննվող 116 քրեական վարույթ։ 2024 թվականի դեկտեմբերին և 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում լուծվել է 1 տարուց ավելի ժամկետով քննվող 76 վարույթի ընթացք, որից 10-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 27-ը կարճվել է, 39-ը պասիվացվել է:

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 1110 քրեական վարույթ, որից 523-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից, ակտիվացվել է 110-ը, իսկ 477-ը ստացվել է 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում։

Քննված 1110 քրեական վարույթից լուծվել է 405 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ է ունեցել 269-ը: 269 քրեական վարույթից 97-ը մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան), 172-ը կարճվել է, որից 152-ը՝ ռեաբիլիտացնող, 20-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 93-ը պասիվացվել է, 32-ը՝ միացվել և 11 վարույթ ուղարկվել է այլ մարմին, 705-ը մնացել է անավարտ։

Արթուր Պողոսյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների քանակին՝ նշելով, որ խափանման այդ միջոցի ընտրությունը պետք է լինի ծայրահեղ միջոց, երբ այլընտրանքային մյուս բոլոր խափանման միջոցները չեն կարող ապահովել անձի պատշաճ դատավարական վարքագիծը:

Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ակտիվացնել քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ արձանագրելով այդ ուղղությամբ կատարված աշխատանքների ոչ բավարար լինելը:

Արթուր Պողոսյանն ընդգծել է նորանշանակ քննիչներին կցված փորձառու քննիչների անհրաժեշտությունը։

Խորհրդակցության արդյունքներով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ»,- ասված է հաղորդագրությունում։