Լրագրողները՝ ապակու հետևում. քաղաքապետարանը սահմանափակում է ԶԼՄ-ների աշխատանքը

Լուրեր

05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Երևանի ավագանու նիստերին լրագրողներն աշխատում են նիստերի դահլիճ տանող նախասրահից։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար՝ հայտնելով, որ նախասրահը հիմնական դահլիճից այժմ առանձնացվել է ապակու միջոցով։

Այն դեպքերում, երբ միջադեպերի պատճառով ընդհատվում էին նիստերի ուղիղ հեռարձակումները, լրագրողները՝ այդ թվում նաև Factor TV-ն, հնարավորություն էր ունենում տեսաձայնագրել դահլիճում տեղի ունեցողը կամ հարցազրույցներ էր վերցնում այդ պահին նիստերի դահլիճում ներկա ավագանու անդամներից։ Այժմ, փաստորեն, նման հնարավորություն այլևս չենք ունենա։

Ինչո՞ւ է կայացվել նման որոշում, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը․ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Factor TV-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց։

«Լրագրողների հատվածի թափանցիկ բաժանմամբ առանձնացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավագանու մի շարք նիստեր ուղեկցվել են լարված միջադեպերով և, որոշ դեպքերում, անպարկեշտ արտահայտություններով, այդ թվում՝ հայհոյանքներով։ Հաշվի առնելով, որ նման երևույթները ոչ միայն անընդունելի են, այլև ցանկալի չեն, որ հանրությունը դրանց ականատեսը լինի, անհրաժեշտ է դարձել ապահովել ավելի կազմակերպված և հանգիստ աշխատանքային միջավայր, որտեղ թե՛ նիստի մասնակիցները, թե՛ լրագրողները կարող են կատարել իրենց աշխատանքը՝ առանց խանգարելու միմյանց։ Այս փոփոխությունը չի սահմանափակում լրագրողների դիտարկման կամ լուսաբանման հնարավորությունները․ պահպանված են ուղիղ եթերի, ձայնագրության և տեղեկատվության հասանելիության բոլոր պայմանները»,- ասաց Կոստանյանը՝ չպատասխանելով հարցին, թե ով է կայացրել այս որոշումը։

Չնայած պնդումներին, որ ապակե պատն ապահովում է ավելի հանգիստ միջավայր, լրատվամիջոցների աշխատանքը փաստացի սահմանափակվում է։

Արփի Հակոբյան