ԱՄՆ-ն «ուշադրությամբ կհետևի» Վրաստանում անցկացվող ընտրություններին։ Գրուզիա օնլայնի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հոկտեմբերի 26-ի ընտրությունների վերաբերյալ հարցին։ «Մենք ցանկանում ենք, որ Վրաստանում անցկացվեն ազատ և արդար ընտրություններ, և մենք ուշադիր հետևելու ենք առաջիկա օրերին»,- ասել է Միլլերը։ Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի