Եվրոպան տեղեկացրել է Թրամփին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին․ Գերմանիայի կանցլեր

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական առաջնորդները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ նախագահի հետ զրույցից հետո, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եվրոպան և Ամերիկան միասնական են այս հարցում. մենք ակտիվորեն կաջակցենք Ուկրաինային հրադադարի ճանապարհին: Եվրոպան պատժամիջոցներով կմեծացնի ճնշումը Մոսկվայի վրա»,- գրել է Մերցը X-ի իր միկրոբլոգում։

Նա հավելել է, որ եվրոպական երկրների առաջնորդներն այս մասին Թրամփին ասել են նրա՝ Պուտինի հետ զրույցից հետո տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

Ինքը՝ Թրամփը, Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան անմիջապես բանակցություններ կսկսեն, որոնք պետք է հանգեցնեն հրադադարի և պատերազմի դադարեցման։ Նա նշել է, որ Վատիկանը, ի դեմս Հռոմի պապ Լևոն XIV-ի, հետաքրքրված է խաղաղության բանակցություններում միջնորդությամբ։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Մերցը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը զրույցի բովանդակության մասին տեղեկացվել են դրա ավարտից անմիջապես հետո։ Թրամփը, սակայն, չի խոսել Եվրոպայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջիկա կիրառման մասին։ Հակառակը, նա հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է պատերազմի ավարտից հետո վերսկսել «համապարփակ առևտուրը» Միացյալ Նահանգների հետ, և ինքը «համաձայն է» նման ծրագրերին։

ԵՄ արտաքին գործերի նախարարները, ինչպես սպասվում է, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կհաստատեն արդեն այսօր՝ մայիսի 20-ին։ Իտալիայի, Ֆինլանդիայի, ԵՄ-ի ղեկավարները այդ մասին չեն նշել  Թրամփի հետ մայիսի 19-ին տեղի ունեցած զրույցի հրապարակային հաղորդագրություններում։ Նրանք միայն հաստատել են, որ ԱՄՆ նախագահը համատեղ խորհրդակցություն է անցկացրել իրենց, Մերցի, Մակրոնի և Զելենսկիի հետ։

«Մենք աշխատում ենք Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները հնարավորինս շուտ սկսելու ուղղությամբ»,- գրել է Իտալիայի վարչապետը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենն էլ շնորհակալություն է հայտնել Թրամփին «Ուկրաինայում հրադադարի հասնելու նրա անխոնջ ջանքերի համար» և խոստացել «շարունակել աջակցել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար»։

Financial Times-ն ու Reuters-ը, հղում անելով Թրամփի հետ զրույցին ծանոթ զրուցակիցներին, հայտնել են, որ եվրոպացի առաջնորդները «ցնցված են եղել  ԱՄՆ նախագահի կողմից Պուտինի հետ համաձայնեցվածի նկարագրությունից» և այն փաստից, որ Սպիտակ տան ղեկավարը մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի