Թրամփը հրաժարվել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել և հայտարարել է ռուս-ուկրաինական բանակցություններում ԱՄՆ-ի «կարմիր գծի» մասին

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության «մեծ հնարավորություն» կա, սակայն հավելել է, որ ԱՄՆ-ը «կարմիր գիծ» ունի առաջիկա բանակցություններում, գրում է Sky news-ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին կայացած երկժամյա հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կսկսվեն «անմիջապես»։ Լրատվամիջոցն ընդգծում է, որ անհասկանալի է, թե ինչով են դրանք տարբերվելու անցյալ ուրբաթ Թուրքիայում արդեն սկսված բանակցություններից։

Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ «կարմիր գիծ» ունի այն հարցում, թե երբ կդադարի Մոսկվային և Կիևին խաղաղության մղել, բայց չի մանրամասնել, թե որն է այն։ Նա նշել է, որ «մեծ էգոներ են ներգրավված» և հավելել․ «Սա եվրոպական իրավիճակ էր, այն պետք է մնար եվրոպական իրավիճակ»։

Թրամփը նաև վստահեցրել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին հարցրել է. «Ե՞րբ ենք վերջ դնելու այս արյունահեղությանը»։

Ռուսաստանի նախագահի մասին էլ նա ասել է․ «Ես իսկապես կարծում եմ, որ նա ցանկանում է վերջ դնել [պատերազմին]։ Իմ ամբողջ կյանքը գործարքներ են, մի մեծ գործարք, և եթե մտածեի, որ նախագահ Պուտինը չի ուզում վերջ դնել դրան, ես նույնիսկ չէի խոսի այդ մասին, պարզապես կհեռանայի»։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չի կիրառի՝ բացատրելով, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցում դեռևս կա առաջընթացի հնարավորություն։ Նա, միաժամանակ, ևս մեկ անգամ զգուշացրել է, որ կարող է հրաժարվել Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման գործում միջնորդությունից, եթե բանակցությունները «նշանակալի առաջընթաց» չգրանցեն։

«Ես նրան [Պուտինին] ասացի՝ պետք է առաջ շարժվել։ Եվ ես նաև ասացի. եթե գտնեմ, որ չեք կարող դա անել, ես կհեռանամ, որովհետև, լավ, ի՞նչ կարող ես անել»,- հայտարարել է Թրամփը։

Զրույցից կարճ ժամանակ անց Truth Social-ում հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան «անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի և, որ ավելի կարևոր է, պատերազմի դադարեցման ուղղությամբ»։

ԱՄՆ նախագահն առանձին զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և մի շարք եվրոպական առաջնորդների հետ։

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռուսաստանը շարունակում է հարձակումներ իրականացնել Ուկրաինայի վրա։ Մոսկվան երկուշաբթի հայտարարել է, որ իր զորքերն Ուկրաինայի երկու գյուղ են գրավել։ Ռուսաստանը վերջերս առաջխաղացում է սկսել Սումիի մարզում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել էին, որ Ռուսաստանը գիշերը երկրի որոշ հատվածների ուղղությամբ 112 անօդաչու թռչող սարք է արձակել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Կիրակի էլ Ռուսաստանն իրականացրել էր պատերազմի մեկնարկից ի վեր ամենազանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակումը՝ շաբաթ գիշերը և հաջորդ առավոտյան Ուկրաինայի վրա արձակելով 273 ԱԹՍ։

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել մայիսի 19-ի երեկոյան։ Սա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև երրորդ հեռախոսազրույցն էր Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նախորդ զրույցները տեղի էին ունեցել փետրվարի 12-ին և մարտի 18-ին։ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ քննարկել «ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագիր»։ Զելենսկին, մեկնաբանելով Պուտինի հուշագիր գաղափարը, ասել էր, որ Ուկրաինան զորքերը դուրս չի բերի իր տարածքից, ինչպես պահանջում է Ռուսաստանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի