Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են անօրինական զանգերի կենտրոնի հանցավոր գործունեությունը, հայտնում են ՆԳՆ-ից։ Դեռևս անցած տարի Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ գրասենյակային նշանակության տարածքներում, գործում են հատուկ կահավորված զանգերի կենտրոններ, որոնցում ներգրավված անձինք ներկայանալով կեղծ անուններով՝ համացանցային զանգերի միջոցով այլ երկրներում բնակվող անձանց առաջարկում են կատարել …

