Ինչպես է բացահայտվել Մխչյանի դպրոցի դեպքը․ նոր մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 11:39
Գնում ենք հանրաքվեի, եթե Սահմանադրությունն անցնում է, հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չեմ առաջադրվում. Փաշինյան
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մխչյանի դեպքով քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության համատեղ աշխատանքի արդյունքում ի հայտ է եկել այս տեղեկատվությունը, ինչի արդյունքում անձինք հրավիրվել են ոստիկանություն։ Այսինքն, ենթադրյալ բռնության ենթարկված կողմը և ենթադրյալ կատարած կողմը ոստիկանության բաժին չեն ներկայացել սեփական նախաձեռնությամբ, չեն դիմել, դիմումով կամ ահազանգով չի ստացվել տեղեկությունը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Մխչյան գյուղի դպրոցի դեպքին՝ ասաց ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Էդգար Պետրոսյանը։

ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանն էլ դեպքից որոշ մանրամասներ ներկայացրեց։

«2025 թվականի մայիսի 12-ին ստացվել է հաղորդում այն մասին, որ Մխչյան գյուղի դպրոցում 4-րդ դասարանի և ավագ դպրոցի մի քանի երախաների միջև տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ երեխաների քթանցքներին քսել են սպիտակ փոշենման զանգված և այդ տեղեկությունը չհրապարակելու դիմաց պահանջել գումարներ։ Ուզում եմ շեշտել, որ տեղեկություններ են տարածվել, թե երեխաների մոտ առաջացել է կախվածություն և սկսել են գումարներ գողանալ՝ նոր խմբաքանակ ձեռք բերելու համար, քրեական վարույթում նման տվյալներ առկա չեն»,- նշեց Համբարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։