ԱԺ նիստում քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ոստիկանությանը լայն հասանելիություն տալ տեսանկարահանող սարքերին։ «Հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մի շարք այլ հանցագործությունների աճը, անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություն ստեղծել նախապատրաստվող հանցագործություններին արագ արձագանքելու, բացահայտելու և կանխարգելելու համար»,- ասաց պատգամավորը։ Հայկ Սարգսյանի խոսքով՝ մի շարք …

