ԱՄՆ-ի նոր հետախուզական տվյալներով՝ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին․ CNN

Լուրեր

22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
Բոլորը

ԱՄՆ-ը նոր հետախուզական տվյալներ է ստացել, որոնց համաձայն՝ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, նույնիսկ այն դեպքում, երբ նախագահ Թրամփի վարչակազմը դիվանագիտական ​​​​գործարքի է ձգտում Թեհրանի հետ։ Այս մասին CNN-ին հայտնել են վերջին հետախուզական տվյալներին ծանոթ մի շարք ամերիկացի պաշտոնյաներ։

Աղբյուրները, միաժամանակ, շեշտել են՝ նման հարվածը կլինի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների խզում։ Այն կարող է նաև հանգեցնել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության Մերձավոր Արևելքում, ինչից ԱՄՆ-ը փորձում է խուսափել 2023 թվականից ի վեր, երբ Գազայի պատերազմը սրել է  լարվածությունը։

Պաշտոնյաները նաև նշել են, որ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Իսրայելի առաջնորդները վերջնական որոշում են կայացրել, և որ իրականում ԱՄՆ կառավարությունում խորը տարաձայնություններ կան Իսրայելի՝ վերջնականապես գործելու հավանականության վերաբերյալ։

«Վերջին ամիսներին Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների ուղղությամբ հարվածի հավանականությունը զգալիորեն աճել է։ Եվ Թրամփի կողմից բանակցված ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որը չի վերացնում Իրանի ամբողջ ուրանը, հարվածի հավանականությունն ավելի հավանական է դարձնում»,- ասել է ԱՄՆ հետախուզությանը ծանոթ մեկ այլ անձ։

Հետախուզությանը ծանոթ մի քանի աղբյուրների փոխանցմամբ՝ մտահոգությունների աճը պայմանավորված է ոչ միայն իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների հանրային և մասնավոր հաղորդագրություններով այն մասին, որ նրանք քննարկում են նման քայլ, այլև իսրայելական ռազմական շարժումների դիտարկումներով, որոնք կարող են վկայել անխուսափելի հարվածի մասին։ Երկու աղբյուրների փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների կողմից դիտարկվող ռազմական նախապատրաստությունների թվում են օդային զինամթերքի տեղաշարժը և զորավարժությունների ավարտը։ Սակայն նույն այդ նշանները կարող են պարզապես վկայել Իսրայելի ջանքերի մասին՝ ճնշելու Իրանին, որպեսզի նա հրաժարվի իր միջուկային ծրագրի հիմնական մասերից, միաժամանակ, ազդարարելով հետևանքների մասին, եթե դա չարվի։

CNN-ը մեկնաբանություն է խնդրել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդից և վարչապետի գրասենյակից։ Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը որևէ մեկնաբանություն չի տվել։

Թրամփը հրապարակավ սպառնացել էր ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, եթե իր վարչակազմի ջանքերը՝ Թեհրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու կամ վերացնելու նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելուն ուղղված, ձախողվեն։ Միաժամանակ, նա սահմանափակում է դրել, թե որքան ժամանակ ԱՄՆ-ն կներգրավվի դիվանագիտական ​​ջանքերում։ Մարտի կեսերին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ուղղված նամակում Թրամփը 60-օրյա վերջնաժամկետ է սահմանել բանակցային ջանքերի հաջողության համար։ Այս նամակի հանձնումից անցել է ավելի քան 60 օր, իսկ բանակցությունների առաջին փուլի մեկնարկից՝ 38 օր։

Այս ամսվա սկզբին  ԱՄՆ նախագահի հետ հանդիպած արևմտյան բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն այդ բանակցություններին ընդամենը մի քանի շաբաթ ժամանակ կտա հաջողության հասնելու համար, նախքան ռազմական հարվածների դիմելը։ Սակայն առայժմ Սպիտակ տան քաղաքականությունը դիվանագիտական ​​է։

Միաժամանակ, ըստ հրապարակման, ԱՄՆ-ն ակտիվացնում է հետախուզական տվյալների հավաքագրումը՝ պատրաստ լինելու օգնել, եթե Իսրայելի ղեկավարները որոշեն հարվածել։ Սակայն Թրամփի վարչակազմի աղբյուրը CNN-ին ասել է, որ ԱՄՆ-ն այս պահին, հավանաբար, չի օգնի Իսրայելին հարվածներ հասցնել իրանական միջուկային օբյեկտներին, եթե Թեհրանի կողմից որևէ լուրջ սադրանք չլինի։

Ըստ աղբյյուրի՝ Իսրայելը միջոց չունի ոչնչացնելու Իրանի միջուկային ծրագիրն առանց ամերիկյան օգնության, ներառյալ՝ օդային վառելիքով լիցքավորումը և խորը ստորգետնյա օբյեկտներ թափանցելու համար անհրաժեշտ ռումբերը, փաստ, որն արտացոլվել է նաև ԱՄՆ հետախուզության նախորդ զեկույցներում։

Իսրայելական աղբյուրն էլ CNN-ին ասել է, որ Իսրայելը պատրաստ կլինի ինքնուրույն ռազմական գործողություններ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ը բանակցություններ սկսի Իրանի հետ այն բանի շուրջ, ինչը աղբյուրը անվանել է «վատ գործարք», որն Իսրայելը չի ​​կարող ընդունել։

Նշենք, որ Իրանի բանակցողները, արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, կիրակի Օմանի մայրաքաղաք Մասկատում անցկացրել էին ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների չորրորդ փուլը։ Ամերիկյան թիմը գլխավորում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ Նա ասել է, որ բանակցությունների մեկ այլ փուլ կարող է տեղի ունենալ Եվրոպայում այս շաբաթ։ ԱՄՆ-ն ու Իրանը ներկայացրել են իրենց առաջարկները, սակայն Օմանում մեկ ամսից ավելի տևած բանակցություններից հետո չկա որևէ ամերիկյան առաջարկ, որը Թրամփը հավանության արժանացնի, հայտնել են աղբյուրները։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին էլ մինչ այս հայտարարել էր, թե չի կարծում, որ ԱՄՆ-ի հետ ընթացող անուղղակի միջուկային բանակցությունները որևէ արդյունք կտան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի