«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները որևէ բանի կհանգեցնեն». Իրանի հոգևոր առաջնորդ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, թե չի կարծում, որ ԱՄՆ-ի հետ ընթացող անուղղակի միջուկային բանակցությունները որևէ արդյունք կտան։ Mehr գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է նախօրեին Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան տարելիցի կապակցությամբ կայացած արարողության ժամանակ ունեցած ելույթում,  որի ընթացքում անդրադարձել է նաև միջուկային բանակցությունների թեմային։

«Բարձրացվել է միջուկային բանակցությունների հարցը։ Ես ծանուցում ունեմ մյուս կողմի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ ամերիկյան կողմը, որը ներգրավված է այս անուղղակի բանակցություններում, պետք է խուսափի անիմաստ դիտողություններ անելուց։

««Մենք թույլ չենք տա Իրանին հարստացնել ուրան»․ նման բաներ ասելն անհեթեթություն է։ Իրանում ոչ ոք չի սպասում ուրիշների թույլտվությանը։ Իսլամական Հանրապետությունն ունի իր սեփական քաղաքականությունն ու մեթոդները և դրանք կշարունակի անկախ։ Այլ հարմար ժամանակ ես կբացատրեմ իրանցի ժողովրդին, թե ինչու են ամերիկացիները և նրանց արևմտյան դաշնակիցներն այդքան համառորեն պնդում Իրանում ուրանի հարստացման դադարեցման հարցում։ Ես կհստակեցնեմ, թե որոնք են նրանց իրական մտադրությունները։ Մենք չենք կարծում, որ [միջուկային] բանակցությունները [ԱՄՆ-ի հետ] արդյունք կտան։ Մենք չգիտենք, թե ինչ տեղի կունենա»,- ընդգծել է Խամենեին։

Իրանի բանակցողները, արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, կիրակի Օմանի մայրաքաղաք Մասկատում անցկացրել են ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների չորրորդ փուլը։ Ամերիկյան թիմը գլխավորել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։

Օմանի միջնորդությամբ անցկացված բանակցությունները երկու կողմից էլ բնութագրվել են որպես արդյունավետ և լավ ընթացք ունեցող։

Քննարկումները հիմնականում կենտրոնացած են Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման վրա՝ 2015 թվականի պատմական համաձայնագիրը փոխարինելու հնարավոր համաձայնագրի միջոցով, որից ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս էր եկել Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ընթացքում։

Ավելի վաղ էլ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է որոշակի պայմաններով միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի