Բեռլինում հանդիպել եմ ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Երկուստեք գոհունակությամբ ընդգծել ենք Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա խորացումը: Քննարկել ենք նաև արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ ենք կատարել …