Հայաստանի ֆուտբոլի առաջնության հաղթող ու գավաթակիր «Նոա»-ի որոշ ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից․ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ի հետ հետագա համագործակցությունը չեն շարունակի Գրենիկ Պետրոսյանը, Խամես Սանտոսը, Մարկոս Պեդրոն, Բրայան Մենդոսան: 2024/25 մրցաշրջանում «Նոա»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի առաջնության` Պրեմիեր լիգայի հաղթող, ինչպես նաև նվաճեց Հայաստանի գավաթը:

