Ճապոնիայի վարչապետը կլուծարի խորհրդարանը, եթե ընդդիմությունը անվստահություն հայտնի

Լուրեր

09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
Բոլորը

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան կարող է լուծարել Ներկայացուցիչների պալատը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, եթե ընդդիմադիր կուսակցությունը անվստահության նախաձեռնություն ներառի խորհրդարանի օրակարգ․ գրում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարության իր աղբյուրներին:

Եթե անվստահության հարց ներկայացվի և հաստատվի, ապա վարչապետը պետք է լուծարի ստորին պալատը և հրաժարական տա 10 օրվա ընթացքում։

Աղբյուրը նշել է, որ իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Իշիբան իր օգնականներին ասել է, որ «Ներկայացուցիչների պալատի լուծարումը տեսանելի կլինի, եթե Ճապոնիայի Սահմանադրական Դեմոկրատական ​​կուսակցությունը անվստահության հարց ներկայացնի»։

Եթե ստորին պալատը լուծարվի, կարող է առաջանալ ստորին և վերին պալատների ընտրությունները միաժամանակ անցկացնելու հնարավորություն։ Խորհրդականների պալատի ընտրությունները նախատեսված են այս ամռանը, մինչդեռ Ներկայացուցիչների պալատի ընտրությունները կարող են անցկացվել ցանկացած պահի՝ մինչև 2028 թվականի աշուն։

Այնուամենայնիվ, աղբյուրը նշել է, որ կառավարության որոշ անդամներ զգուշավոր են ստորին պալատի հնարավոր լուծարման հարցում, հատկապես հիմա, երբ Ճապոնիան բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են գնաճը (այդ թվում՝ բրնձի բարձր գները) և  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած սակագնային քաղաքականությունը։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի