ԱՄՆ-ը և Ռուսաստանը հինգշաբթի՝ ապրիլի 10-ին Ստամբուլում բանակցություններ կվարեն երկու երկրների դեսպանատների որոշ գործառնությունների վերականգնման շուրջ, որոնք կտրուկ կրճատվել են Ուկրաինա Մոսկվայի ներխուժումից հետո։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը, գրում է AFP-ը։ «Կողմերը կփորձեն առաջընթաց գրանցել մեր երկկողմ առաքելությունների գործողությունների հետագա կայունացման հարցում։ Օրակարգում քաղաքական կամ անվտանգության հարցեր չկան, Ուկրաինան օրակարգում չկա, բացարձակապես չկա։ …

