Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դեմ է տեսանկարահանմանը․ այսօր մեկնարկեց նրա գործի քննությունը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ դատավոր Խաչիկ Ղազարյանի, այսօր սկսվեց Երևանի քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի և մյուսների գործի քննությունը։ Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ նա ընկերոջ՝ Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից /Յեզգատյան/ պահանջել է խոշոր չափերով կաշառք։ Քրեական գործում առկա տվյալների համաձայն՝ Գաբրիելյանը կաշառքի գումարը չի ստացել, սակայն արարքը կաշառք ստանալ որակելու համար բավարարել է նաև կաշառքի գումարը պահանջելը։

Զոհրաբ Սիխարուլիձեի վերաբերյալ 2011 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառությանն առնվող քրեական գործ է ուղարկվել դատարան, որը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբիելյանին, սակայն գործի քննությունից 6 ամիս անց Գաբրիելյանը կասեցրել է դրա վարույթը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալը քրոնիկ հիվանդություն է ունեցել։

2023-ի հունվարին, այսինքն՝ կասեցումից 12 տարի անց, Գաբրիելյանը վերսկսել է գործի վարույթը և քննում էր մինչև հիմա։ Ըստ Գաբիելյանի վերաբերյալ վարույթի՝ գործի քննությունը վերսկսելուց հետո է նա կաշառք պահանջել մեղադրյալից։

Այսօրվա նիստի մեկնարկին Արտուշ Գաբրիելյանը, կաշառքի օժանդակության մեջ մեղադրող Գալուստ Խուրշուդյանն ու Զոհրաբ Սիխարուլիձեն առարկեցին ուղիղ հեռարձակման, տեսանկարահանման և լուսանկարահանման դեմ։ 

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մեղադրյալի առարկությունն արդեն բավարար է տեսանկարահանումն արգելելու համար, ուստի դատարանը չթուլատրեց ուղիղ հեռարձակում կան տեսանկարահանում իրականացնել։ Ինչ վերաբերում է լուսանկարահանմանը, դատարանը թույլատրեց լուսանկարահանել մեղադրանքի կողմին, այսինքն՝ հանրային մեղադրողներին և դատարանին։

Շուտով պարզվեց, որ գործում ներգրավված պաշտպաններից Սամվել Ջաղինյանը, որը ներկայացնում է Գալուստ Խուրշուդյանի շահերը, գործի նյութերը չի ստացել, ուստի դատարանը որոշեց հետաձգել նիստը։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը մայիսի 1-ից կալանքի տակ է։ Քրեական հետապնդման ընթացում, մինչև նրա վերաբեյալ վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը, նա պահպանելու է դատավորի կարգավիճակը, ինչպես նաև օգտվելու է դատավորի համար նախատեսված սոցիալական երաշխիքներից, այդ թվում՝ ստանալու է աշխատավարձ։

Արաքս Մամուլյան