ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով: Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիի շնորհավորական ուղերձում նշված է. «Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրվա առիթով: Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում …