Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը մեկնաբանել է Բաքվում ընթացող Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստն ու մեղադրական եզրակացությունը։ «Մեղադրանքի իրավական հիմքերի մասին Փաստաբանի իմ մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակում հարկ եմ համարում մեկնաբանել քրեական գործի իրավական որոշ կողմեր՝ ղեկավարվելով բացառապես օրինականության և արդար դատաքննության սկզբունքներով։ 1. Անհատական պատասխանատվության սկզբունքը Ժամանակակից քրեական իրավունքի …

