Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 5 ու կես մլրդ դրամի վնասը

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

ՀՀ տնտեսվարող երկու կազմակերպություններ 2021-2023թթ. խուսափել են հարկային պարտավորությունները պատշաճ կատարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հաղորդագրության համաձայն՝ փաստական տվյալները ձեռք են բերվել պաշտոնատար անձանց կողմից իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու և դրա հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ինչպես նաև տնտեսվարող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքերի առթիվ կոմիտեում իրականացվող քրեական վարութի շրջանակում։

«Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում չկատարված հարկային պարտավորությունների մասով վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 1.019.681.497 (մեկ միլիարդ տասնինը միլիոն վեց հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր ինսունյոթ) ՀՀ դրամ վնասը, ինչպես նաև արձանագրված խախտումների վերաբերյալ շահութահարկի գծով կատարվել է վնասի նվազեցում՝ 4.524.736.842 (չորս միլիարդ հինգ հարյուր քսանչորս միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր քառասուներկու) ՀՀ դրամի չափով»,- գրված է հաղորդագրության մեջ։

Ըստ Կոմիտեի՝ տնտեսվարող կազմակերպությունների տնօրենները նախաքննության ընթացքում չեն վիճարկել վերոնշյալ փաստերը, ամբողջությամբ վճարել են իրենց հարկային պարտավորությունները:

Նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված խրախուսական նորմի կիրառման հիմքով կայացվել են հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ: