Իմ բոլոր հանձնարարությունները եղել են այն մասին, որ ամեն ինչ արվի օրենքի շրջանակներում: Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը: Դատարանում քննվող գործով մեղադրյալ է նաև «Սիներջի ինթերնեյշնըլ սիսթեմզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննիսյանը: Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Պետրոսի Հովհաննիսյանը, հանդիսանալով «Սիներջի ինթերնեշնըլ սիսթեմզ» բաժնետիրական ընկերության մասնաճյուղի տնօրենների խորհրդի նախագահ և …

