Իսրայելը պետք է սպասի խիստ պատժի․ Ալի Խամենեի

Լուրեր

15.10.2026 | 19:44
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ուղերձ է հղել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումներից հետո, փոխանցում է Mehr գործակալությունը։

«Այսօր լուսաբացին սիոնիստական ​​ռեժիմը մեր սիրելի հողի վրա կատարեց նողկալի հանցագործություն՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար բնույթը, իր չար և արյունոտ ձեռքերով թիրախավորելով բնակելի թաղամասերը։ Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի: Աստծո կամոք, Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը չի թողնի, որ այն [Իսրայելը] անպատիժ մնա»,- ասվում է հայտարարության մեջ։

Խամենեին նշում է, որ «թշնամու հարձակումների ժամանակ մի քանի հրամանատարներ և գիտնականներ նահատակվել են, սակայն նրանց հաջորդներն անմիջապես կշարունակեն իրենց պարտականությունները»։

«Այս հանցագործությամբ սիոնիստական ​​ռեժիմն իր համար պատրաստել է դառը և ցավալի ճակատագիր, և կարժանանա դրան»,- նշել է նա։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի  բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրանելի բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ:

Բացի այդ, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Իսլամական Հանրապետության ռազմական և գիտական ​​ղեկավարությունն է ենթարկվել է հարձակման: Մասնավորապես, հարվածների հետևանքով զոհվել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին և իրանցի միջուկային գիտնականներ Ֆերեյդուն Աբբասի Դավանին ու Մոհամմադ Մեհդի Թեհրանչին:

Իրանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանի և այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Հաղորդվում է, որ հարված է հասցվել Իրանի մայրաքաղաքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանին։

Իրանի  զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իրանի պատասխանն Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներին կլինի ջախջախիչ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի