Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել

Լուրեր

09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
Բոլորը

Իսրայելի բանակի գլխավոր խոսնակ, գեներալ Էֆի Դեֆրին հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ 100 անօդաչու թռչող սարք է արձակվել, գրում է apnews-ը։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել, բոլոր պաշտպանական համակարգերը գործում են՝ սպառնալիքները կանխելու համար»,- ասել է Դեֆրին։

Հաղորդվում է, որ Իսրայելի ամենամեծ հիվանդանոցներից մեկը՝ «Հադասա»-ն, անցել է «արտակարգ ռեժիմի»։ Հիվանդանոցը դուրս է գրում այն հիվանդներին, որոնց առողջական վիճակը թույլ է տալիս չեղարկել ոչ շտապ վիրահատությունները։ Նշվում է նաև, որ որոշ բաժանմունքներ տեղափոխվում են պաշտպանված տարածքներ։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։ Ըստ Al Masirah հեռուստաալիքի՝ հարվածներ են հասցվել իրանական Նաթանզ, Խորամաբադ և Համադան քաղաքներին։

Al Mayadeen հեռուստաալիքը նշել է, որ Իսրայելի հարձակման թիրախը Նաթանզի միջուկային օբյեկտն է եղել։

Ըստ Al Jazeera-ի՝ հարձակումների թիրախում նաև Թեհրանի հյուսիս-արևելքում գտնվող Մահալաթի շրջանն է, որը հայտնի է ռազմական պաշտոնյաների բնակավայրերով։

The New York Times-ը, հղում անելով իրանցի պաշտոնյաներին, հայտնել է, որ հարվածներ են հասցվել նաև Իսլամական Հանրապետության ռազմական հրամանատարության երկու բնակելի շենքերին։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի