Իրանի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա․ Մովսես Քեշիշյան

Լուրեր

09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Իրանի հայ համայնքի շրջանում, այս պահի դրությամբ, տուժածներ չկան, իսրայելական կողմի հարվածները հեռու են եղել այն թաղամասերից, որտեղ հայերն են բնակվում։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

Նրա խոսքով՝ հարվածի տակ են եղել հիմնականում ռազմական կենտրոնները։

Ըստ Մովսես Քեշիշյանի՝ թեև Իսրայելի հարվածից Իրանում նաև քաղաքացիական անձինք են զոհվել, կան վիրավորներ, բնակելի շենքեր են վնասվել, սակայն թիրախն Իրանի քաղաքացիական անձինք չեն եղել։ Քեշիշյանը նաև հայտնեց, որ այս պահին հայ համայնքին տարհանելու անհրաժեշտություն վտանգ չկա։

«Իսրայելը հարվածում է ռազմական և միջուկային կենտրոններին, ռազմական պատասխանատուներին։ Գիտեք, որ զոհվածների թվում հիմնականում ռազմական դեմքեր և միջուկային ոլորտում աշխատող գիտնականներ են։ Շարքային քաղաքացիների նկատմամբ թիրախավորման հարց չի արծարծվում, թեև զոհեր, ինչպես նշեցի, եղել են։ Թիրախում դեսպանատների շենքեր չեն եղել, ուստի, տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա»,- մանրամասնեց Իրանի հայ համայնքի ներկայացուցիչը։

Մովսես Քեշիշյանը նաև նշեց՝ իրենց համար սպասել էր Իսրայելի հարձակումը։

«Նախորդ օրերին արդեն ԱՄՆ-ի կողմից կար հայտարարություն, որ իսրայելական հարձակում է սպասվում։ Իսրայելն էլ արդեն խոսում էր այդ մասին։ Եվ հիմա մենք տեսանք պատկերը։ Բնականաբար, Իրանն անցնելու է հակահարվածի, Թեհրանը չի կարող դա ներել։ Իրանը վստահաբար պատասխան կտա»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։ Ըստ Al Masirah հեռուստաալիքի՝ հարվածներ են հասցվել իրանական Նաթանզ, Խորամաբադ և Համադան քաղաքներին։ Al Mayadeen հեռուստաալիքը նշել է, որ Իսրայելի հարձակման թիրախը Նաթանզի միջուկային օբյեկտն է եղել։

 

Իրանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանի և այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Հաղորդվում է, որ հարված է հասցվել Իրանի մայրաքաղաքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանին։ Իրանի  զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իրանի պատասխանն Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներին կլինի ջախջախիչ։

 

Մանյա Պողոսյան