Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանին կալանավորելու դատարանի որոշմանը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Քիչ առաջ տեղյակ դարձանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն …

