Աջակցեք մեզ
Լուրեր
Մեկնարկել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդում։ Մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Ներկայացնում ենք Երևանում գործող փոխանակման կետերում գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները ապրիլի 25-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 392-ով, Եվրոն գնվում է 438 դրամով, վաճառվում՝ 445-ով, Ռուսական ռուբլին գնվում է 4,58 դրամով, վաճառվում է 4,70-ով։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը: 2022-ին Հայաստան այցի ընթացքում մեծ պատիվ եմ ունեցել այցելելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այս ոճրագործության զոհերի հիշատակին։ …
Բաքուն պատրաստվում է հայաթափված Ստեփանակերտում հերթական քարոզչական միջոցառումն անցկացնել։ Այս անգամ խոսքը Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի անցկացման մասին է։ «Այս տարի Խանքենդիում (Ստեփանակերտ) կկայանա Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը։ Այս տարվա թեման կլինի կայուն զարգացումը և կլիմայական պայմաններին դիմակայուն տնտեսական համագործակցությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Ադրբեջանը և Տնտեսական համագործակցությունը. հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ …
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի առաջին կեսին կմեկնի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ The Times of Israel-ին հայտնել են երկու աղբյուրներ։ Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում երկրների ղեկավարները քննարկելու են Թուրքիայի և Իսրայելի միջև Սիրիայի հարցով բանակցությունները, որոնք անցկացվել են Ադրբեջանի միջնորդությամբ։ Կողմերը քննարկելու են նաև Ադրբեջանի՝ Աբրահամի համաձայնագրերի շրջանակին պաշտոնապես միանալու ծրագրերը …
Ապրիլի 24-ին՝ ժամը 18։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել …
Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօրվա նիստում ուսումնասիրվել են հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրմանը նախորդող իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերը։ Ավելի ուշ «տուժող» Էլհան Ալեքպերովն իր ցուցմունքում նշել է, թե «աշխատել է Շուշայի ոստիկանական բաժանմունքում և տեսել է իրադարձությունները …
Ապրիլի 24-ին՝ ժամը 14։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս են …
Ադրբեջանցի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «KURTARAN-2025» միջազգային զորավարժություններին, որոնք կանցկացվեն մինչև ապրիլի 30-ը թուրքական Մարմարիս քաղաքում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Զորավարժություններին նախատեսվում է Թուրքիայի ռազմածովային ուժերի, ցամաքային ուժերի, ռազմաօդային ուժերի և ափամերձ պահպանության զինծառայողների մասնակցություն։ Դրանց ընթացքում նախատեսվում է նաև անցկացնել «Բարձրաստիճան դիտորդի օր»։ Հաղորդվում է, որ վարժանքների շրջանակում, համաձայն պլանի, տարբեր տեսակի …