Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը
Քաղաքականություն
19.06.2025 | 10:55
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունից եղեկացնում են, որ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։
«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Զեյնալյանին համատեղ աշխատանքի, սկզբունքային դիրքորոշումների, քաղաքապետարանում և Հանրապետություն խմբակցությունում իր ներդրած ավանդի համար։ Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ նրա հետագա գործունեության ընթացքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների բարօրության»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին որոշում է ստորագրել, որով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։