Իսրայելական հիվանդանոցին իրանական հարվածի հետևանքով վիրավորվել է մոտ 25 մարդ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իսրայելի Բեեր Շեբա  քաղաքի Սորոկա հիվանդանոցի շենքին իրանական բալիստիկ հրթիռի հարվածից հետո, նախնական տեղեկությունների համաձայն, մոտ 25 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ տղամարդ, որը  գտնվում է ծանր վիճակում։ Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը՝ հղում անելով Մագեն Դավիդ Ադոմի ազգային բժշկական ծառայությանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Առավոտյան Իրանը մոտ 20 հրթիռ է արձակել  Իսրայելի վրա։ Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7-ին,  օդային հարձակման մասին տագնապ է հնչեցվել։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի մի քանի քաղաքներում միաժամանակ լսվել են հզոր պայթյուններ։

Բեեր Շեբայից բացի՝ հրթիռները հարվածել են նաև Թել Ավիվին, Ռամատ Գանին և Հոլոնին՝ պատճառելով մեծ վնասներ։

Thе Times of Israel-ի փոխանցմամբ՝ մեկ մարդ ծանր վիրավորվել է, իսկ մոտ երկու տասնյակը՝ թեթև վնասվածքներ են ստացել Հոլոնում բալիստիկ հրթիռի հարվածից։ Հոլոնի Վոլֆսոնի բժշկական կենտրոնը հայտնում է, որ տեղում բուժում է ստանում հրթիռային հարվածի հետևանքով ծանր վիրավորված երեք և ընդհանուր առմամբ 16 մարդ։

Ռամատ Գանում հրթիռային հարվածի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել մոտ 20 մարդ։ Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։

Իրանական  ​​IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ հինգշաբթի առավոտյան հրթիռային հարձակման ժամանակ Իրանի հիմնական թիրախներն են եղել  Իսրայելի զինված ուժերի հրամանատարությունը և հետախուզության շտաբը, ինչպես նաև Իսրայելի հարավում  Սորոկա հիվանդանոցի մոտակայքում գտնվող հետախուզական ճամբարը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի