Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ ու հայտարարել, որ Իրանն ունի օրինական իրավունք պաշտպանվելու

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիան կշարունակի անել ամեն ինչ դիվանագիտությունն առաջ մղելու և Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Daily Sabah-ը։

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դադարեցնենք (Իսրայելի) անմարդկային ագրեսիան Գազայի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի և մեր հարևան Իրանի դեմ։ Մենք ուշադիր հետևում ենք Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ահաբեկչական հարձակումներին։ Մեր բոլոր հաստատությունները զգոն են այդ հարձակումների՝ Թուրքիայի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ», – ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության նիստում։

«Իրանի համար շատ բնական, օրինական իրավունք է պաշտպանվել Իսրայելի ավազակախմբերից և պետական ​​ահաբեկչությունից»,- ասել է Էրդողանը՝ կարծիք հայտնելով, թե «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վաղուց գերազանցել է Հիտլերին»։

«Մենք հույս ունենք, որ նրանց ճակատագիրը նույնը չի լինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

«Կոտորված խաղաղ բնակիչների, սպանված նորածինների և երեխաների արյունը ցողված է ոչ միայն նրանց ձեռքերին ու դեմքերին, ովքեր աջակցում են Իսրայելի ամբարտավանությանը, այլև նրանց վրա, ովքեր լռում են»,- նշել է նա՝ ընդգծելով, որ շարունակում են նախապատրաստվել բոլոր հնարավոր բացասական զարգացումներին։

Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ հարձակումներ սկսեց՝ թիրախավորելով Իրանի մի քանի քաղաքներում գտնվող միջուկային օբյեկտները, ինչպես նաև բարձրաստիճան ռազմական հրամանատարական կենտրոնները։

Իրանական լրատվամիջոցները չորեքշաբթի օրը հաղորդել են, որ Իսրայելի կողմից Թեհրանում և այլ բնակեցված տարածքներում իրականացված ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 585-ը, վիրավորվել է առնվազն 1326 մարդ։

Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որի հետևանքով, ըստ հաղորդագրությունների, զոհվել է 24 և վիրավորվել ավելի քան 500 մարդ։

Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, դատապարտել են Իսրայելի գործողությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի