Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Բելառուս այցի ընթացքում այցելել է պաշտպանական ձեռնարկություն

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը Բելառուս կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի կենտրոնական հրամանատարական կետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Իր հերթին, Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հասանովին ցուցադրվել են բելառուսական ՀՕՊ համակարգերի հնարավորությունները։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև եղել է Բելառուսի տնտեսության պաշտպանական ոլորտի ձեռնարկությունում», – ասվում է հայտարարարության մեջ։

Հավելենք, որ նախօրեին Զաքիր Հասանովը Մինսկում բանակցություններ էր անցկացրել իր բելառուս գործընկեր, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի հետ։
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել էին երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս վիճակը և նախանշել այն ակտիվացնելու ուղիները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Հասանովը նշել էր, որ Ադրբեջանը բարձր է գնահատում Բելառուսի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը և նպատակ ունի նաև խորացնել այն։

Բելառուսի պաշտպանության նախարարն էլ իր հերթին ընդգծել էր, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը բնութագրվում է «վստահության և բաց լինելու բարձր մակարդակով»։
«Բելառուսի և Ադրբեջանի միջև համագործակցությունը բաց է և աչքի է ընկնում բազմակողմանի երկխոսության բարձր մակարդակով։ Դրա լավագույն ապացույցը երկու երկրների նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի միջև բարեկամական և վստահելի հարաբերություններն են։ Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել մեր երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը ռազմական ոլորտում, և ամենակարևորը՝ առկա փոխադարձ հետաքրքրությունը և դրանց հետագա խորացման ներուժը»,-ասել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի