Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարին։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։ Հատուկ նշվել է տեխնոլոգիական նորարարությունների կիրառմամբ համատեղ արտադրության ավելացման կարևորությունը, մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակի և …

