Իսակովի պողոտայի գործով մեղադրանքին առնչվող գույքն արգելանքից հանելու միջնորդություն ներկայացվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Իսակովի պողոտայի գործով դատական նիստին մեղադրյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Տիգրան Ղազարյանն այսօր դատարանին միջնորդեց արգելանքից հանել Սարգսյանի մեղադրանքին փոխկապակցված, Արմենուհի Մալխասյանին պատկանող հողամասը:

Նշենք, որ 2005-2006 թվականներին, երբ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում եղած հողերն օտարվել են, Արմեն Սարգսյանը եղել է Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակապահովության վարչության պետը: Նրան վերագրվում է օրենքի խախտմամբ 19 դրվագ հող օտարելու արարք:

Ըստ գործի՝ Արմեն Սարգսյանը ինքն իրեն ևս հողատարածք է օտարել: Գործով, սակայն, օտարված  բոլոր հողերը չէ, որ արգելանքի տակ են:

Պաշտպան Տիգրան Ղազարյանն այսօր նշեց, որ փաստացի, Արմենուհի Մալխասյանի անվամբ հողատարածքը արգելանքի տակ է, քանի որ, ըստ մեղադրանքի կողմի, այդ հողատարածքն առնչվում է Սարգսյանի մեղադրանքին:

Նշենք, որ  Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործով Արմեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործերն անջատվել են մայր գործից ու ուղարկվել դատարան: Հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանն ասաց, որ մայր գործով դեռևս նախաքննությունը շարունակվում է, և վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու հողերի օտարման գործընթացին առնչություն ունեցող անձանց շրջանակը:

Դատարանը  դիրքորոշում հայտնեց, որ Արմենուհի Մալխասյանը իր վարույթում քննվող գործով դատավարության մասնակից չի հանդիսանում, ուստի միջնորդության քննությունը չի կարող իրականացվել իր կողմից: Ըստ դատարանի՝  եթե կլինի քննիչի որոշում, որով կհավաստվի, որ արգելանքի տակ գտնվող գույքերի մասով նախաքննություն չի իրականացվում, դատարանը որպես արդարադատություն  իրականացնող բացառիկ սուբյեկտ, հաշվի առնելով սեփականության իրավունքի սահմանդրական իրավունք հանդիսանալու հանգամանքը, քննարկման առարկա կդարձնի նույն միջնորդությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան