Հայաստանը գրեթե ժամանակ չունի նոր ԱԷԿ-ի շինարարություն սկսելու համար․ Արեգ Դանագուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Բոլորը

Հայաստանում քաղաքական և հնային դիսկուրսի ցածր մակարդակի խնդիրը սկսվում է դպրոցից, Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր, միջուկային ինժեներիա դասավանդող Արեգ Դանագուլյանը։

Ըստ նրա՝ երկրի դպրոցական կրթական համակարգում բացակայում է կրիտիկական մտածողության ունակությունների ուսուցումը։

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին և իրանա-իսրայելական պատերազմին՝ Դանագուլյանը նշում է, որ բոլոր անուղղակի նշանները խոսում էին ծրագրի ռազմական բնույթի մասին, և որ Իրանի նպատակը միջուկային զենք ստանալն է։ Միաժամանակ, ըստ նրա, Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները կարող էին վնասել կամ ոչնչացնել օբյեկտները, սակայն իրանցիների գիտելիքներն անհնար է ոչնչացնել։

Ինչ վերաբերում է Հայկական ԱԷԿ-ի, Դանագուլյանը նշում է, որ որոշակի ռիսկեր կան՝ կապված ռեակտորի պատյանի հետ, բայց, ընդհանուր առմամբ, այն անվտանգ է մնում։ Ըստ գիտնականի՝ միջուկային էներգետիկան ապահովում է երկրի զգալի էներգետիկ անկախությունը, և Հայաստանին նոր ԱԷԿ է պետք։ Դրա շինարարությունը պետք է սկսել արդեն առաջիկայում, քանի որ գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի ավարտին մնում է 11 տարի, իսկ նոր ԱԷԿ-ը շահագործման հանձնելու համար շուրջ 10 տարի է անհրաժեշտ։

«Հայաստանը գրեթե ժամանակ չունի»,- եզրափակում է գիտնականը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան