21 Սեպտեմբեր 2026 | 19:30
Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ, տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, ինչպես նաև արժանացել են պատվավոր կոչումների։ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում …