ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի նկատմամբ՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներում ընտրությունների հետ կապված

Լուրեր

05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը Ռուսաստանում Պետդումայի ընտրություններից հետո նոր պատժամիջոցներ է նախապատրաստում։ Սահմանափակումների տակ կհայտնվեն Ուկրաինայի օկուպացված տարածքներում քվեարկության կազմակերպիչներն ու թեկնածուները, ինչպես նաև այն անձինք, որոնց Եվրոպան համարում է Ռուսաստանի ներսում ազատ ընտրությունների խաթարմանը մասնակցություն ունեցած։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը հրապարակել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Սեպտեմբերի 18-20-ը կայացած ընտրությունները ցույց տվեցին «Ռուսաստանում ժողովրդավարության շարունակվող և խորացող քայքայումը», իսկ «Յաբլոկո» կուսակցության թեկնածուների հեռացումը էլ ավելի սահմանափակեց ռուսաստանցիների ընտրությունը։ ԵՄ հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Յաբլոկոն» շարունակում է մնալ «Ռուսաստանի վերջին ընդդիմադիր ուժերից մեկը» և հակապատերազմական ծրագրով միակ կուսակցությունը, ասվում է հայտարարությունում։

«Ռուսաստանում ժողովրդավարությունից միայն տեսանելիությունն է մնացել»,- նշել է Կալլասը։

Բրյուսելն առանձին ընդգծել է, որ չի ճանաչում ո՛չ քվեարկությունը, ո՛չ էլ ընտրությունների արդյունքները Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի օկուպացված տարածքներում։

Ասվում է, որ, այսպես կոչված, «ընտրությունները» Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպիտ խախտման դրսևորումն են։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանն ընտրություններին չի հրավիրել ԵԱՀԿ դիտորդներին՝ այդպիսով ընտրողներին զրկելով անկողմնակալ և անկախ գնահատական ստանալու հնարավորությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի