«Եդինայա Ռոսիա»-ն խորհրդարանում 355 մանդատ կստանա՝ իր պատմության մեջ ամենամեծ խմբակցությունը ձևավորելով

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին մասնակցությունը կազմել է 59,32 տոկոս։ Այս մասին հայտնել է ՌԴ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, գրում է Meduza-ն։

«Մի քանի ռեկորդների մասին ես արդեն խոսել եմ, և հիմա ցանկանում եմ նշել ևս մեկը՝ կապված ընտրողների մասնակցության հետ։ Ռեկորդը վերաբերում է հենց այս մակարդակի ընտրություններում արձանագրված մասնակցության ամենաբարձր ցուցանիշին։ Դուք տեսնում եք, թե նախորդ տարիներին ինչպիսին է եղել մասնակցությունը Պետդումայի պատգամավորների ընտրություններում, իսկ այժմ այն արդեն գերազանցել է 59 տոկոսը»,- ասել է նա։

Արձանագրությունների 95,18 տոկոսի հաշվարկից հետո «Եդինայա Ռոսիա»-ն կուսակցական ցուցակներով ստանում է ձայների 57,83 տոկոսը, Կոմունիստական կուսակցությունը՝ 13,81 տոկոս, Լիբերալ-դեմոկրատականը՝ 8,98 տոկոս, իսկ «Նոր մարդիկ»-ը՝ 7,96 տոկոս։

«Արդար Ռուսաստան»-ն այս պահին ստացել է 4,96 տոկոս։ Պամֆիլովան հայտարարել է, որ կուսակցությունը «մեծ հնարավորություն ունի» հաղթահարելու 5 տոկոսի շեմը։

Միամանդատ ընտրատարածքներում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչները հաղթել են 225 ընտրատարածքներից 208-ում: Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցության թեկնածուները առաջին տեղը գրավել են հինգ ընտրատարածքներում, «Արդար Ռուսաստան»-ը՝ չորսում, ինքնաառաջադրված թեկնածուները՝ չորսում, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ երկուսում, իսկ «Ռոդինա»-ն՝ մեկում:

Այսպիսով, ԿԸՀ նախագահի խոսքով, նախնական տվյալներով, «Եդինայա Ռոսիա»-ն Պետդումայում կունենա 355 մանդատ (սահմանադրական մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ է 301 մանդատ), Կոմունիստական ​​կուսակցությունը՝ 40, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 25, «Նոր մարդիկ»-ը՝ 20, իսկ «Արդար Ռուսաստան»-ը՝ 4։

«Եդինայա Ռոսիա»-ն իր պատմության մեջ Պետդումայում մենամեծ խմբակցությունը կձևավորի։ Մինչ այդ, կուսակցության ամենամեծաթիվ խմբակցությունը ձևավորվել էր 2016 թվականի ընտրությունների արդյունքներով․ այն բաղկացած էր 343 պատգամավորից։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի