Մեր զոհողությունները՝ հանուն անկախության, արդարացված են․ հայ ազգը ծայրամասից դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ, խորհրդային տարիների այլախոհ Պարույր Հայրիկյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի անկախության, ինքնիշխան պետականության կայացման խնդիրների և պատմական-քաղաքական ընկալումների մասին: Անկախության պայքարի համար 18 տարի բանտերում ու աքսորներում անցկացրած գործիչը ներկայացրել է իր դիտարկումները պետական համակարգի և սեպտեմբերի 21-ի իրական խորհրդի վերաբերյալ։

Անդրադառնալով սեպտեմբերի 21-ին՝ Հայրիկյանն ընդգծում է, որ այն պատմականորեն Ինքնորոշման օրն է, և այն Անկախության օր կոչելը լուրջ սխալ է. «Այսօր մենք այս տոնի հիմնադիրներս, որը նշում ենք որպես Հայ ժողովրդի ինքնորոշման օր, որովհետև սեպտեմբերի 21-ից հետո ոչինչ չի հռչակվել, ընդամենը արձանագրվել են արդյունքները, որ հայ ժողովուրդը իր ազգային ինքնորոշմամբ հաստատեց մեկ տարի առաջ ընդունված Անկախության հռչակագիրը։ Այսօր մեր իշխանությունները, որ կոչում են անկախության օր, նրանք առաջին հերթին մեծ իրավագիտական սխալ են թույլ տալիս, պատմական սխալ են թույլ տալիս, և երկրորդ՝ դա վնասակար գործողություն է»։

Նա հավելում է, որ նման մոտեցումը նշանակում է պետության պատմությունը «դատապարտել կարճ ապրելու»։ «Մեր հայրերի համար անկախության օրը եղել է մայիսի 28-ը։ 1919 թվականին պետականորեն մայիսի 28-ը նշվել է որպես Հայաստանի անկախության օր… Սա [սեպտեմբերի 21-ը] ինքնորոշման օրն է, առաջին հանրաքվեն է»,- նշում է քաղաքական գործիչը՝ հավելելով. «Ինքնորոշումը դա ծառն է։ Անկախությունը պտուղը ընդամենը»։

Հայրիկյանը շեշտում է, որ հանրաքվեի և ինքնորոշման գաղափարները ժողովրդին սովորեցրել է հենց իր ղեկավարած ուժը.

«Էս տոնի հիմնադիրը ես եմ։ Էդպիսի բան մարդկության պատմությանը քիչ է հայտնի, որ ինչ-որ մեկը չորս տարի բանտում նստելուց հետո գա հետ, իր գաղափարակիցներին հավաքի, նորերին ներգրավի և նրանց սովորեցնի հանրաքվեի գաղափարը… Իրենք չեն պատկերացնում անկախությունը վերացական բան է թվում։ Անկախությունը դա նշանակում է քո ազգը համայնքից կամ կոմունիստական բռնապետության ծայրամասից դարձավ միջազգային իրավունքի ենթակա»։

Խոսելով պետության կայացման և արտաքին, հատկապես ռուսական ազդեցության մասին՝ Հայրիկյանը քննադատում է Հայաստանի իշխանությունների գործելաոճը և իրավական համակարգի բացերը.

«Երբ կախված չես, անկախության հարցը չկա, կա ինքնիշխանության հարցը… Միջազգային իրավունքի ենթական նախևառաջ նշանակում է մի միավոր, որը ինքը կարող է որոշումներ ընդունել: Այ էդ որոշումների ընդունման ընթացքում քո քաղաքացիները մասնակցո՞ւմ են, թե՞ ոչ։ Թե՞ ընդամենը մի քանի օլիգարխիկներ կամ մի քանի իշխանություն զավթածներ են որոշում ընդունում»։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին և ազգային անվտանգությանը՝ նա հիշեցնում է իր տարիների զգուշացումները.

«Ոչ ոք Հայաստանում էդքան շատ չի առնչվել ռուսական սպառնալիքների հետ, որքան ես… Ես ասում էի՝ լսե՛ք, ռուսները ձեր, մեր բարեկամը չեն, դուք թշնամի եք… Դուք իրենց հետ մեզ ուտում եք, այո, բայց մենք իրավունք ունենք ունենալու պետություն»։

Որպես տասնամյակների պայքարի հիմնասյուն՝ Հայրիկյանն առանձնացնում է քրիստոնեական արժեքներն ու ճշմարտությանը ծառայելը.

«Ճշմարտությունն է գլխավոր զենքը։ Արդարամտություն ու նպատակաճշմարտություն։ Հիմա անգրագետներ կան, որ կասեն՝ ա՜, ի՞նչ արդարամտություն, ի՞նչ ճշմարտություն։ Բայց փաստ է, չէ՞… Ոչ մի ֆանտաստիկ բան չեմ արել, հավատարիմ եմ եղել մեր ծնողների սկզբունքներին, քրիստոնեական սկզբունքներին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան