Բրյուսելի խորհրդանիշերից Manneken Pis-ը հայկական տարազ է հագել ՀՀ անկախության 35-ամյակի առիթով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրյուսելի խորհրդանիշներից մեկը՝ «Միզող տղան» (Manneken Pis), այսօր իր զգեստապահարանից հանել էր հայկական տարազը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առիթով։

Առավոտյան արձանի մոտ միախառնվել էին ֆրանսերենը, նիդերլանդերենն ու հայերենը։ Մի քանի տասնյակ մարդ առավոտյան ժամը 10-ին հավաքվել էր՝ մասնակցելու ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված փոքրիկ միջոցառմանը, որի ավարտին «Միզող տղան» ջուր ցողեց ներկաների վրա։

«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- դրանից րոպեներ առաջ ֆրանսերեն ելույթը հայերեն այս խոսքերով ավարտեց Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Միջոցառումը կազմակերպել էր Բրյուսելի 19 համայնքներից մեկի՝ Ջեթի (Jette) համայնքային խորհրդի անդամ Աննա Հովսեփյանը։ Factor TV-ի հետ զրույցում նա նշեց, որ Manneken Pis-ին տարբեր երկրների ազգային տոների, այդ թվում՝ անկախության օրերի առիթով, հագցնում են համապատասխան հանդերձանքներ։ Աննա Հովսեփյանի խոսքով՝ արձանը հայկական տարազը վերջին անգամ հագել էր 2018 թվականին, ուստի նախաձեռնեց այս զգեստափոխությունը՝ Հայաստանի անկախության 35-ամյակի կապակցությամբ։

Manneken Pis-ն ունի ավելի քան 1100 պաշտոնական հանդերձանք, որոնք պահվում են նրա զգեստապահարան-թանգարանում՝ GardeRobe MannekenPis-ում։

Աննա Հովսեփյանը նշեց, որ հայկական տարազը 2000 թվականին նվիրաբերվել է Հայաստանի կողմից՝ ի նշան երախտագիտության 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Բելգիայի ցուցաբերած աջակցության։ Թանգարանի կայքի տվյալներով՝ ավանդական հանդերձանքը նվիրել է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը։ Այն Manneken Pis-ի հավաքածուի 662-րդ զգեստն է։

Միջոցառման ամենաակտիվ մասնակիցներից էր «Manneken Pis-ի բարեկամների միաբանության» (Ordre des Amis de Manneken Pis) նախագահ Մարկ Գուեբելը, որը հայտարարեց Հայաստանի անկախության օրվա առիթով կազմակերպված միջոցառման բացումը։

Միաբանության անդամները հանդիսավոր կերպով իրականացնում են արձանի զգեստափոխության արարողությունները։ Միջոցառման ավարտին նրանք կատարեցին նաև Manneken Pis-ին նվիրված երգը։

«Միզող տղայի» ծագման մասին մի քանի լեգենդ կա։ Ամենահայտնի տարբերակով՝ փոքրիկ տղան իր մեզով հանգցրել է քաղաքի պարիսպների մոտ թշնամիների տեղադրած վառոդի պատրույգը՝ այդպիսով փրկելով Բրյուսելը պայթյունից և ավերիչ հրդեհից։

«Միզող տղան» մերկ փոքրիկ տղայի տեսքով բրոնզե արձան-շատրվան է, որը ջրի շիթ է արձակում շատրվանի ավազանի մեջ։

Ի դեպ, «Միզող տղան» հայկական տարազով մնաց ընդամենը երեք ժամ, որից հետո  հագավ Հիփ-հոփ պարողի հանդերձանք։

Կարինե Ասատրյան

Բրյուսել